922 դիտում
18:30 10-04-2020
Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի
2020թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875հա, գարնանացան ցորեն՝140հա, այլ հացահատիկ/հաճար/՝2450 հա, հատիկաընդեղեն՝ 230հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905հա, կարտոֆիլ՝ 641 հա:
Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:
Հարկ ենք համարում ավելացնել, որ 2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:
Ընթացքի մեջ են գյողատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:
Նշենք, որ մարզից գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով,վերջիններիս կողմից այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:
Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից/Վրաստանից/:
Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:
Հայտատու շահառուներից 65%-ը ներդրումները պատրաստվում են ուղղել անասնապահության բնագավառ(մոտավորապես 50-55%-ը միայն անասնապահություն), մյուս մասը ըստ հերթականության` դաշտավարություն, այգեգործություն, ջերմատնային տնտեսություն և այլն: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են հիմնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից:
Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին,ապա պիտի փաստենք, որ «Կոտայք» ՋՕԸ-ն ամբողջ ծավալով իրականացնում է նախապատրաստական աշխատանքները: Վերջիններս հավաստիացրել են,որ ոռոգմանսեզոնը մեկնարկելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու աշխատանքներին:«Կոտայք» ՋՕԸ-ի կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է 0,5 կմ ոռոգման ցանցի նորոգման, 8.28 կմ ոռոգման ցանցի մաքրման և 4 ՀՏԿ- երի ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ:
Կոտայքի մարզում գյուղացիական տնտեսությունները լիարժեք պատրաստ են իրականացնելու գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները:Խոչընդոտ հանդիսացող միակ գործոնը եղանակային պայմաններն են:
Հուսանք, որ բնությունը բարեհաճ կգտնվի մեր գյուղացիական տնտեսությունների հանդեպ և եղանակային որևէ տհաճ անակնկալ չի խանգարի գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:
[b]ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
7013 դիտում
22:28 27-04-2018
Գարնանացանի աշխատանքները շարունակվում են, ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1103 դիտում
13:35 16-02-2021
2021-ին ՀՀ մարզերում կիրականացվի գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագիր
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է