211652_close_icon
views-count44995 դիտում article-date 19:14 09-04-2020

Մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր