211652_close_icon
views-count52683 դիտում article-date 09:30 18-03-2020

Շինարարությունը լայն թափով ընթանում է, 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ լայն թափով կառուցվում է Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարան։ «Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1172182489634681/?type=3&theater]էջում[/url] գրել է նախարարը։ Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով վարակվածության 78 դեպք կա հաստատված։ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակվի մինչև ապրիլի 14-ը. «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր