211652_close_icon
views-count861 դիտում article-date 15:04 09-04-2020

Ուզում եմ կիսվել մի շատ գեղեցիկ իրադարձությամբ. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. Միասնականությունը կհաղթի յուրաքանչյուր չարիքին, նույնիսկ ամենավտանգավոր վիրուսին ։) Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել մի շատ գեղեցիկ իրադարձությամբ։ Մեր Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքից Կարո Հարությունյանը ինձ էր դիմել՝ ցանկություն հայտնելով իր աջակցությունը ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նվիրաբերելով մեծ ծավալի սննդամթերք։ Գնահատելի և շատ ազգերի համար օրինակելի է, որ նույնիսկ այս արտակարգ իրավիճակում հայերս ոչ միայն պահպանում ենք մեր մարդկային բարձր որակները, այլև ավելի համախմբվում, մեկ բռունցք դառնում և միասին փորձում դուրս գալ այս իրավիճակից։ Իհարկե, սա մեկն է բազմաթիվ նման օրինակներից, բայց, հիրավի, արժանի է բարձր գնահատման և շնորհակալության։ Սիրելիներս, համոզված եղեք՝ այս միասնականությանը չի կարող ընդդիմանալ և արդյունավետ հարվածել որևէ թշնամի՝ նույնիսկ ամբողջ աշխարհին այդքան վնաս հասցրած այս վարակը։ Հայերս հաղթել և հաղթելու ենք մշտապես, չէ՞ որ մենք վտանգի պահին համախմբվում ենք ավելի, քան երբևէ։ Միայն խնդրում եմ մնացեք տանը, մի՛ թուլացրեք զգոնությունը։ Դա արեք հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքի, հանուն մեր բժիշկների և, վերջապես, մեր երկրի… Հ․Գ․ Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքի մեր հայրենակիցն է, որի տրամադրած օժանդակությունը Պարետատան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ հասել է Երևան և կծառայի իր նպատակին։

Նմանատիպ նյութեր