211652_close_icon
views-count12547 դիտում article-date 14:35 09-04-2020

Հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի. վարչապետը նշեց, թե առաջին հերթին ովքեր կթեստավորվեն

Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավարումներ պիտի գործեն, բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը այն է, որ վաղվանից արդեն պետք է ստեղծենք օրական 1000 թեստի հնարավորություն: Այսօր խորհրդակցություն ենք ունեցել և նախարարը պարզաբանել է, որ այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև եկանք եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն մարդկանց առանց որևէ չափանիշի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ: Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակի մասին: Վերջին օրերի տվյալներով մենք ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր