211652_close_icon
views-count110242 դիտում article-date 13:45 09-04-2020

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզել իրավասու մարմիններից, ինչից հետո ընթերցողներին կներկայացնենք դեպքի մանրամասները։

Նմանատիպ նյութեր