40475 դիտում
22:20 08-04-2021
ՊՆ շենքը շրջափակված է. աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն
Hraparak.am-ը գրում է. Զոհված, գերի ընկած ու անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են պաշտպանության նախարարության շենքը: Նրանք պահանջում են իրենց երեխաներին: Այս մասին մեզ հաղորդեց ՊՆ աղբյուրը: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն: Մինչ այս պահը նրանք գտնվում են նախարարության շենքում: Բոլոր ելքերը փակ են: Ոստիկանության մեծ ուժեր են բերվել, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկում, չի ազդում իրավիճակի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները համացանցով իրենց միանալու կոչեր են անում: Տեղում լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկան:
Armdaily.am-ի տեղեկություններով՝ չվերադարձված գերիների վրդովված ծնողները նույնպես շարժվել են ՊՆ՝ միանալու անհետ կորած զինվորների ծնողներին, որոնք 11 ժամ է՝ շղթաներով կապել են մուտքի դարպասները՝ արգելելով նախարարության աշխատակիցների ելումուտը:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռնելով փախել են նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15723 դիտում
20:47 02-10-2018
Պատգամավորները չեն կարողանում դուրս գալ խորհրդարանի շենքից. Tert.am
Այս բաժնից
328 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
457 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
835 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ