211652_close_icon
views-count14509 դիտում article-date 19:22 08-04-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Hummer-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էլբերտ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 7-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:20-ի սահմաններոմ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Հայկազ Ս.-ի վարած Hummer մակնիշի 35 XZ 664 համարանիշի և 72-ամյա Մերուժան Գ.-ի վարած Opel մակնիշի 34 RN 190 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Մերուժան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր