211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակում բախվել են տրակտորը և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34140 դիտում article-date 10:44 31-07-2025
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 70-ամյա Արամ Խ․-ի վարած տրակտորը և 40-ամյա Սևան Թ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը նախ տեղափոխվել է «Աշտարակ», ապա Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra»-ն և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանը և Վաղարշակ Յազիչյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Opel Astra»-ի վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր