211652_close_icon
views-count60846 դիտում article-date 11:19 08-04-2020

Նոր մանրամասներ՝ Երևանում հնչած կրակոցներից. ոստիկաններն ու քննիչները պարզել են կրակողի ինքնությունը, ինչպես նաև՝ ում հետ և ինչ ավտոմեքենայով է կրակողը դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ապրիլի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության փողոցում, նույն փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաև նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Գ. Շամշյանի տեղեկոթյուններով՝ կասկածյալներն են Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գագիկ Հ-ն և վերջինիս հետ գտնվող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ա-ն։ Ոստիկններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ատրճանակը և Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/06/1151781/]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կրակոցներ էին հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր