211652_close_icon

Սանչեսը չի հեռանա «ՄՅՈւ»-ից, եթե նրան չառաջարկեն շաբաթական 500 հազ. ֆունտ

views-count851 դիտում article-date 20:23 07-04-2020
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է մնալ թիմում: Այժմ չիլիացին վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», սակայն իտալական ակումբը չի կարող նրա տրանսֆերը գնել աշխատավարձի պատճառով: Սանչեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը՝ շաբաթական 500 հազ. ֆունտ աշխատավարձով: Ֆուտբոլիստը մտադիր չէ համաձայնվել աշխատավարձի նվազեցմանը, այդ իսկ պատճառով նրա տեղափոխությունը այլ ակումբ չի կայանա: Թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին հայտնել են, որ հնարավոր է, Սանչեսին ստիպված լինի հաջորդ մրցաշրջանում ներգրավել թիմի կազմ: Նշենք, որ Սանչեսը ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

Նմանատիպ նյութեր