Կորոնավիրուսի պատճառով անգլիական ակումբների ֆինանսական կորուստները
Հայտնի է դարձել, թե ինչ գումարներ կկորցնեն անգլիական ակումբները ԱՊԼ-ի չեղարկման դեպքում:
Daily Mail պարբերականը հաշվել է մրցաշրջանի չեղարկման դեպքում ԱՊԼ-ի ակումբների մոտավոր կորուստները՝ ելնելով նրանց հեռարձակման իրավունքների, գովազդի, ինչպես նաև խաղերի անցկացման եկամուտներից:
Ստացվել է հետևյալ վիճակագրությունը.
1. «Մանչեսթեր Յունայթեդ» - 116,4 մլն ֆունտ (հեռարձակման իրավունքներ՝ 48 մլն, խաղերի անցկացում՝ 17,6 մլն, գովազդ՝ 50,8 մլն)
2. «Մանչեսթեր Սիթի» - 109,3 մլն (53,5 +13,9 + 41,7)
3. «Լիվերպուլ» - 102,6 մլն (55,2 + 13,6 + 33,8)
4. «Չելսի» - 91 մլն (49,3 + 10,9 + 30,9)
5. «Տոտենհեմ» - 83 մլն (41,9 + 16,8 + 24,3)
6. «Արսենալ» - 74,8 մլն (40 + 15,4 + 19,4)