211652_close_icon
views-count538 դիտում article-date 16:16 07-04-2020

Հեռավար ուսուցումն ավելի հեշտ դարձնելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, հեռավար դասընթացներն ավելի դյուրին դարձնելու համար գործարկել է էլեկտրոնային մատյան։ «[url=https://armenpress.am/arm/news/1011410.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք գոծարկել ենք էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Ուսուցիչների 80 տոկոսն արդեն գրանցված է էլեկտրոնային մատյանի հարթակում»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն հեռավար կրթության գործընթացում մասնակցում է աշակերտական համակազմի ավելի քան 80 տոկոսը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։

Նմանատիպ նյութեր