«Բավարիան» վերսկսել է մարզումները
«Բավարիան» վերսկսել է տներից դուրս մարզումները:
Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները զբաղվել են 3-4 հոգանոց փոքր խմբերով: «Բոլոր հիգիենիկ պայմանները խստորեն պահպանվել են, որպեսզի կորոկանվիրուսի տարածումը դանդաղեցվի», նշված է ակումբի հայտարարության մեջ:
Խաղացողները մարզվել են իրարից որոշակի տարածության վրա և կատարել վարժություններ, որոնք թույլ են տվել հեռավորություն պահպանել:
Գերմանիայում կորոնավիրուսից վարակվածների թիվը անցել է 100 հազարի սահմանագիծը, սակայն մահացության տոկոսն այստեղ ավելի ցածր է՝ 1600 մարդ: