211652_close_icon
views-count585 դիտում article-date 16:40 06-04-2020

Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտում 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. 1 կգ հնդկաձավարը դարձել է` 35 դրամ կամ աճել է 5.5%-ով, 1 կգ շաքարավազը` 3 դրամով կամ 1%-ով, իսկ 200 գր կարագ «Տեղական»-ի գինն ավելացել է 3 դրամով կամ 0.3%-ով: Գնանկում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ 1կգ վարունգը նվազել է 66 դրամով կամ 7%-ով, իսկ 1կգ «սպիտակ երկարահատիկ» բրնձի գինը նվազել է 6 դրամով կամ 1.4 %-ով: Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- նշված է շտաբի «Ֆեյսբուք»-ի էջում։

Նմանատիպ նյութեր