211652_close_icon

Համավարակն ազգային անվտանգության խնդիրներ է առաջադրում․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count3748 դիտում article-date 10:51 02-04-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանա տոտալ վերահսկողություն սահմանել վարակակիրների հետ պոտենցիալ շփում ունեցածների կամ նրանց հետ նույն վայրերում եղած բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այդ ռեսուրսները չկան նաև զարգացած երկրներում: Նման հնարավորություն ունենալու դեպքում էլ արդյունքները հեռու կլինեին բավարար լինելուց, եթե հասարակությունը համարժեք չարձագանքի անվտանգության միջոցառումներին: Մենք պետք է հասկանանք, որ եթե չդրսևորենք կարգապահություն և չհետևենք պարետատան հրահանգներին, ապա համավարակի հետևանքներն ավելի ծանր ու երկարաժամկետ կլինեն: Այն կուղեկցվի և՛ մարդկային կորուստներով, և՛ տնտեսության տևական ճգնաժամային վիճակով: Մեր հասարակությունը պետք է գիտակցի խնդրի լջությունը և տարածութան մեջ գործի համախմբված: Չպետք է մոռանալ, որ չավարտված պատերազմի պայմաններում դեմ առ դեմ կանգնած ենք նաև բանակը վարակից զերծ պահելու ազգային անվտանգության խնդրի առաջ: Առավել ևս, երբ այս ընթացքում Ադրբեջանն արդեն սահմանին դիվերսիայի փորձ է արել՝ անտեսելով համավարակի պայմաններում միջազգային կառույցների խաղաղության կոչերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր