211652_close_icon
views-count402 դիտում article-date 23:52 01-04-2020

ՈւԵՖԱ-ն խնդրել է ազգային առաջնություններն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 3-ը

ՈՒԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված առաջնություններն ավարտին հասցնել մինչև օգոստոսի սկիզբ, հայտնում է Էրեդիվիզիի մամուլի քարտուղարությունը: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկման ընթացքում կազմակերպությունը բարձրաձայնել է իր խնդրանքն այն մասին, որ 2019/20 մրցաշրջանն ավարտին հասցվի մինչև օգոստոսի 3-ը: Լիգաներին օգնելու համար ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիհայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգել է, իսկ հավաքականների՝ հունիսին նախատեսված խաղերը տեղափոխել հոկտեմբեր: Հիշեցնենք՝ վաղը՝ ապրիլի 2-ին, կկայանա ՀՖՖ Գործկոմի նիստը, որի ընթացքում կքննարկվի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի առաջնությունների անցկացման հնարավոր սցենարները, որոնք կտրամադրվեն նաև Հայաստանի առաջնությունների մասնակից ակումբներին:

Նմանատիպ նյութեր