ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մինչև տարեվերջ ավարտին հասցնել կարգավորման գործընթացը
Հոկտեմբերի 26-27-ին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում անդրադարձ է արվել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
«Եվրոպական խորհուրդն ընդգծում է իր շարունակական աջակցությունը՝ առաջ տանելու ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության հաստատումը:
Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները:
Այն աջակցում է Բրյուսելի նորմալացմանը գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել և մինչև տարեվերջ ավարտին հասցնել այս գործընթացը։
Եվրոպական խորհուրդը հրավիրում է Գերագույն ներկայացուցչին և Եվրոպական հանձնաժողովին՝ ներկայացնելու տարբերակներ այն մասին, թե ինչպես բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները», - ասվում է հայտարարությունում: