211652_close_icon
views-count33769 դիտում article-date 19:55 01-04-2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը. «89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»։

Նմանատիպ նյութեր