ՄՕԿ-ի ծրագրերը չեն կորցնի ուժը
                        Տեղի է ունեցել ՄՕԿ-  ի հերթական տեսակոնֆերանսը։ Մասնակցել են   հանձնաժողովների, միջազգային ֆեդերացիաների, ՎԱԴԱ –ի ներկայացուցիչներ։
ՄՕԿ-ի նախագահը տեսակոնֆերանսի մասնակիցներին հանգամանորեն  տեղեկացրել է  վերջին զարգացումների մասին։
Քննարկել  են  մարզիկներին   հուզող բոլոր հարցերը, որոնք  դրական լուծում են ստացել ։  
Խաղերի ուղեգիր նվաճած  մարզիկները կպահպանեն իրենց տեղը։  << Օլիմպիական համերաշխություն >>  հանձնաժողովի  ծրագրերը ուժի մեջ կմնան և կգործեն մինչև  2021թ․ ։ Այդ  ծրագրերում ընդգրկված են  185 ԱՕԿ – ների ավելի քան 1600 մարզիկ – մարզուհիների անուններ։
Աշխատանքներ են ընթանում   նաև  հեռուստահեռարձակողների և հովանավորների հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

