2993 դիտում
18:15 04-06-2014
Ոստիկանությունը հայտնում է, որ Տրետուք համայնքի բնակիչներն իրենց բնակարանները չեն կորցնի
Ըստ համացանցում հրապարակված «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը` անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները:
Նշվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. բնակչության պետական ռեգիստրում անձանց հաշվառման կարգը կանոնակարգվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ հաստատված կարգի համաձայն` անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է նշված հիմքերից մեկի պարտադիր առկայության դեպքում՝ սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում հաշվառման վերաբերյալ դիմումը մերժվում է:
Ինչ վերաբերում է որպես սեփականատեր բնակչության պետական ռեգիտրում անձանց հաշվառման մտահոգությանը, պարզաբանում ենք, որ առանց ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքը հավաստող համապատասխան վկայականի, անձնագրային ծառայութունը իրավասու չէ որոշելու նշված բնակելի տարածության պատկանելությունը (այդ թվում նաև գրանցված իրավունքի տեսակը) և անձին բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու հիմք դնել բնակելի տարածության սեփականության իրավունքը:
Ոստիկանության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից իրականացրած հաշվառման գործերի ուսումնասիորւթյունից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել: Մասնավորապես, ընտրությունները նշանակվելուց հետո Տրետուք համայնքում բնակելի տարածության սեփականության իրավունքի վկայական ներկայացնելու հիմքով հաշվառվել է 20 անձ:
Նմանատիպ նյութեր
4983 դիտում
10:02 08-10-2020
Կամավորներն իրենց աշխատանքը չեն կորցնի. լրացում Աշխատանքային օրենսգրքում. «Ժամանակ»
2559 դիտում
16:43 01-04-2020
ՄՕԿ-ի ծրագրերը չեն կորցնի ուժը
Այս բաժնից
775 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
754 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
625 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել