211652_close_icon
views-count4986 դիտում article-date 10:02 08-10-2020

Կամավորներն իրենց աշխատանքը չեն կորցնի. լրացում Աշխատանքային օրենսգրքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնողները, ինչպես նաև կամավորականները Հայաստանի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության գործողություններին մասնակցելիս ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը): Այս փոփոխության ընդունումը կարևոր է, քանի որ հազարավոր կամավորականներ և զորահավաքի միջոցով զինվորական ծառայության անցածներ արդեն տասը օր և ավելի մասնակցում են Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր