211652_close_icon
views-count26298 դիտում article-date 20:14 31-03-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 TC 938 համարանիշի և Opel մակնիշի 36 NR 591 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուղևորը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու դուստր են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր