211652_close_icon

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ստեղծված իրավիճակում փոխգործակցության հարցերը

views-count2980 դիտում article-date 15:23 31-03-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19-ի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր