4027 դիտում
15:56 31-03-2020
Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն
COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները եւ ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։
Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
«Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը եւ համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաեւ օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:
«Ճանապարհային դեպարտամենտը» նաեւ տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:
Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
17:04 16-09-2014
Ուկրաինայում ամբոխը բռնել և ապա աղբամանի մեջ է նետել պատգամավորներից մեկին
946 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ
3057 դիտում
22:11 06-07-2018
Ծխախոտի գովազդն արգելվում է, այն խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
877 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը