Աճուրդում վաճառվել են Մոհամեդ Ալիի ձեռնոցները
                        Աճուրդի ժամանակ գրեթե 1 միլիոն դոլարով վաճառվել են այն ձեռնոցները, որոնք կրել են Մոհամեդ Ալին եւ Սոնի Լիստոնը՝ չեմպիոնի կոչման համար տեղի ունեցած սկանդալային խաղի ժամանակ: 
Գնորդը ցանկացել է անանուն մնալ: Մարտը տեղի էր ունեցել 1965 թվականի մայիսի 25-ին՝ ԱՄՆ-ում: Հանդիսատեսը հիասթափված էր, քանի որ Ալին Լիստոնին նոկաուտի էր ենթարկել առաջին ռաունդում: 
Շատերը նշել էին, որ Լիստոնը միտումնաբար է ընկել: Խաղից հետո մրցավարը վերցրել էր բռնցքամարտիկների ձեռնոցները, որոնք տեւական ժամանակ պահվում էին նրա ժառանգների տանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

