2458 դիտում
22:29 30-03-2020
Հայկական ակումբները ստացել են ՈՒԵՖԱ-ի «համերաշխության վճարները»
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ:
Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո:
Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում է կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա՝ վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը:
Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև:
Արդյունքում, ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակից ակումբների մասնաբաժինը կազմել է՝
Փյունիկ ՖԱ - 107,000 Եվրո
ՖԱ Ուրարտու - 84,000 Եվրո
Շիրակ ՖԱ - 56,500 Եվրո
Վանաձորի ֆուտոլի ակադեմիա - 46,000 Եվրո
Արարատ ՖԱ - 44,600 Եվրո
Արարատ-Արմենիա ՖԱ - 44,500 Եվրո
Ալաշկերտ ՖԱ - 44,400 Եվրո
Գանձասար-Կապան ՖԱ - 39,000 Եվրո
Նոա ՖԱ - 36,788
ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է վերոնշյալ գումարները ս․թ․ մարտի 24-ին և նույն օրը փոխանցել է ակումբների բանկային հաշիվներին:
Նմանատիպ նյութեր
2480 դիտում
12:30 05-09-2018
Ակումբները ՈւԵՖԱ-ին խնդրել են վերանայել արտագնա խաղում խփած գոլի կանոնը
1523 դիտում
21:50 24-05-2022
Հայտնի են ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնող 4 ակումբները
1336 դիտում
18:54 24-08-2022
ՈւԵՖԱ-ն դեմ է, որ Ղրիմի ակումբները տեղափոխվեն ռուսական ֆուտբոլ
Այս բաժնից
1747 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1624 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4657 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը