211652_close_icon
views-count2480 դիտում article-date 12:30 05-09-2018

Ակումբները ՈւԵՖԱ-ին խնդրել են վերանայել արտագնա խաղում խփած գոլի կանոնը

ՈւԵՖԱ-ի մրցաշարերի կազմակերպման տնօրեն Ջորջիո Մարկետին հայտնել է,, որ եվրոպական թոփ-ակումբների մարզիչները դիմել են կազմակերպությանը՝ խնդրելով խնդրել են վերանայել արտագնա խաղում խփած գոլի կանոնը: «Մարզիչները գտնում են, որ այժմ դրսում գոլ խփելը այնքան բարդ չէ, որքան՝ նախկինում: Այդ իսկ պատճառով նրա համարում են, որ կանոնը պետք է վերանայվի: Հենց դա էլ մենք անում ենք: Նրանց կարծիքով, իրավիճակը ֆուտբոլում փոխվել է, և հյուրընկալվելիս գոլի նշանակությունն այժմ այն չէ, ինչպես տարիներ առաջ էր, երբ այդ կանոնը մտցրեցին», ասել է Մարկետին: Արտագնա գոլի կանոնը մտցվել է 1965թ.՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթում: Համաձայն այդ կանոնի, եթե երկու խաղից բաղկացած մրցավեճում ոչ-ոքի արդյունք է գրանցվում, ապա զույգի հաղթող է դառնում այն թիմը, որը դրսում ավելի շատ գնդակ է խփել:

Նմանատիպ նյութեր