6935 դիտում
10:34 30-03-2020
Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կարծում եմ կհամաձայնեք, որ ստորև նշվածները կարևոր են ցանկացած ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով ձևավորցած իշխանությունների լեգիտիմության համար՝
ա. քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ և մասնակցության հետ կապված նվազագույն ռիսկեր,
բ. տեղամասերի դիտարկման հնարավորինս մեծ ծածկույթ,
գ. միջազգային դիտորդների և լրատամիջոցների առկայություն:
Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք): 7 պետություններում քննարկում են հետաձգման հնարավորությունները: Կա նաև 3-4 դեպք, երբ ընտրությունները չեն հետաձգվել․ մարտ ամսի վերջին շաբաթվա և ապրիլ ամսվա ընթացքում նախատեսված ընտրություններից դեռևս չեն հրաժարվել՝
1. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Մալին (մարտի 29), որտեղ դեռ 2018 թվականից նախատեսված այս ընտրությունները արդեն հետաձգվել են երկու անգամ, իսկ ընդդիմության առաջնորդին առևանգել են քվեարկությունից մի քանի օր առաջ,
2. տեղական ընտրություններ անցկացնող Ավստրալիայի Քուինզլենդ նահանգը (մարտի 29), որտեղ հնարավոր է փոստային քվեարկություն և մոտ կես միլիոն ընտրող հենց այդ եղանակով է ընտրել,
3. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Հարավային Կորեան (ապրիլի 15), որտեղ քվեարկության կարգի ու անվտանգության հետ կապված նորամուծություններ են նախատեսել:
Տվյալների աղբյուրը և այլ մանրամասներ International [url=https://www.idea.int/news-media/multimedia-reports/global-overview-covid-19-impact-elections?fbclid=IwAR0adJDWc4irHynfQPXNGpq33bd2Dlprq8KcZEUoB0KdXIbqShEtar3qBXs]IDEA [/url]կայքում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22677 դիտում
12:45 14-03-2020
Վարչապետը իզուր տեղը վարի է տալիս կորոնավիրուսի 2 տեստ. Հրանտ Բագրատյանը առաջարկում է լվանալ քաղաքի փողոցները
1131 դիտում
15:39 12-05-2020
Պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. նա ջերմում է
Այս բաժնից
298 դիտում
09:56 12-02-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
718 դիտում
09:43 12-02-2025
Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն (տեսանյութ)
1090 դիտում
09:35 12-02-2025
Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել