3031 դիտում
11:22 17-06-2020
Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից. Այսօր կդիմեմ ոստիկանություն. «Իմ քայլի» պատգամավոր
Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետեւանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքն, ինչն անթույլատրելի է, չնայած որեւէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված Արտակարգ դրության այս օրերին եւ' լրագրողները, եւ' ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
16:50 07-02-2014
Նուլանդը եվրոպացի գործընկերներից ներողություն է խնդրել. տեսանյութ
11550 դիտում
19:40 08-03-2018
Դանի Ալվես. Բոլոր դեպքերում, ներողություն եմ խնդրում Աստորիի մասին խոսքերի համար