211652_close_icon
views-count74388 դիտում article-date 19:23 27-03-2020

ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչութան բժիշկներն ու վարորդները բժիշկների ու ոստիկանների հետ անքուն գիշերներ անցկացնելով, կյանքի նկատմամբ հավատ են պարգևում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին շարունակվում է մեծ թվով քաղաքացիների նամակներն ու զանգերը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color], որով զանգահարողները իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են ուղղում ՀՀ առողջապահության նախարարությանը, նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, վերջինիս ենթակայության տակ գործող ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության աշխատակիցներին, Երևանի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների տնօրինությանը, շարքային բժշկից մինչև գլխավոր բժիշկ, շտապօգնության մեքենայի վարորդից մինչև բուժակ ու բժշկուհի, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժինների ծառայողներին ու ճանապարհային ոստիկաններին: Նրանք իրենց նամակներում, մասնավորապես, նշում են. «Այս մի քանի կառույցների համախմբված աշխատանքի արդյունքում մենք որպես կորոնավիրուսով վարակված կասկածվողներ առաջին օրվանից զգում ենք նրանց հոգատար վերաբերմունքը բոլորիս նկատմամբ: Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության վարորդ ու բժիշկ, երբ մեզ տեղափոխում են հատուկ կարանտինային վայր, ողջ ճանապարհին չվախենալով, որ հնարավոր է՝ իրենք էլ վարակակիր դառանան, բոլորիս գոտեպնդում են: Ճանապարհի ողջ ընթացքում էլ միասին մեր աղոթքն ենք ուղղում առ Աստված, մի քանի անգամ արտասանելով «Հայր մեր»-ը ու հիմա մենք ուզում ենք ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ փրկարարը, հայ բժիշկը, հայ ոստիկանը իրոք անում են անհնարինը, որպեսզի մենք կազդուրված վերադառնանք մեր օջախներ: Նրանք երբեմն նաև վտանգում ենք իրենց կյանքը, բայց երբ այդ մասին նրանց ասում ենք, պատասխանում են՝ Դա մեր խաչն է և մենք պատվով պետք է հաղթահարենք ու հիմա իսկական ժամանակն է, որպեսզի աշխարհին ապացուցենք, որ Հայաստանում բոլոր կառույցները կորոնավիրուսի դեմ պայքարում միասնական են»: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր