211652_close_icon
views-count325209 դիտում article-date 21:12 26-03-2020

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստի» մոտ ստուգել է ճանապարհային ոստիկանների աշխատանքն, այնուհետև Դիլիջանի ոլորաններով մեկնել Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել մարզի ոստիկանության և դրա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ՀՀ ոստիկանապետը անակնկալ ստուգում է կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակներում՝ ստուգելով, թե ինչպես են ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստի» մոտ ճանապարհային ոստիկանները կատարում իրենց ծառայությունը արտակարգ դրության պայմաններում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ճանապարհային ոստիկանների աշխատանքը ղեկավարում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր