Հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ախտահանվում են. ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ախտահանվում են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան:
Կորոնավիրուսի վարակի հնարավոր վտանգներից խուսափելու համար յուրաքանչյուր հերթափոխից հետո ախտահանում է իրականացվում:
Մարզային փրկարարական վարչություններն ապահովված են անհրաժեշտ նյութերով և անհատական պաշտպանական միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով և հանդերձանքով:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: