3646 դիտում
16:23 25-03-2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի
տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային
փրկարարական վարչությունների ղեկավարների հետ:
Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաև հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ:
ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր:
Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր:
Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ և արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը:
Նմանատիպ նյութեր
66241 դիտում
20:05 09-01-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար Ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել
Այս բաժնից
901 դիտում
18:36 16-11-2024
Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
907 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
865 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին