10280 դիտում
15:38 25-03-2020
Ինձ զգոնացնում էր Իտալիայի օրինակը, որ սկզբից մեծ-մեծ խոսեցին, դրա համար էի պահանջում, որ այստեղ խստացված ռեժիմներ շուտ սահմանեն. Արտավազդ Սահակյանը՝ նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին. Tert.am
Պետք է մեկուսացվել, ուրիշ տարբերակ չկա: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից, կամքի ուժից, պետք է բժիշկների աշխատանքն էլ հարգել, որ օգնենք նրանց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/03/25/sahakyam/3245744?fbclid=IwAR19bMyINM1NYMNWdrPwtMAexyz9itNDgkfsw2RkmtubCZYEm9C6028N890]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի վտանգավորությանը:
«Այն շատ վտանգավոր վարակ է, բայց անհնարին չէ հաղթահարելը, չինացիներն ինչպես կարողացան հաղթահարել, նույնն էլ մենք պետք է անենք, դիմադրել, խուճապի չմատնվել»,- նշեց նա:
Հարցին՝ իշխանության կողմից ամեն ինչ արվո՞ւմ է պատշաճ դիմագրավելու համար վարակի մարտահրավերին, սկզբում նախարարի մակարդակով հայտարարվում էր, որ այն վտանգավոր վարակ չէ, Սահակյանն ասաց. «Ամեն ինչ կախված է երկրի տնտեսական հզորության վիճակից: Իտալիայի նման երկիրը եթե չի կարողանում ամբողջովին ապահովել, ապա մենք ինչպե՞ս կարող ենք: Դրա համար էլ պարզ է՝ որոշ դժվարություններ լինելու են, բայց հաղթահարելի արգելք է սա: Վստահ եմ՝ եթե մի քանի շաբաթ բոլորն իրենց տներում մնան, բուժվողը կբուժվի. վիրուսն էլ կվերանա տարածաշրջանում: Սա հաղթահարելի խնդիր է, ուղղակի ցանկալի է մինիմալ կորուստներով»:
Հարցին էլ՝ խստացված ռեժիմը և այս ամբողջ վերահսկողությունը ուշացա՞ծ չեն, նա արձագանքեց. «Եթե ինձ մնար, ես մարտի սկզբից էլ սահմանը կփակեի, բայց սա մի խնդիր է, որը վիրուսոլոգների ու իշխանությունների կայացման որոշումն էր: Ես վիրաբույժ եմ և այդ ոլորտի մասնագետ չեմ, ուղղակի մնացած երկրների օրինակները տեսնելով՝ կարծում էի, որ անմիջապես պետք է ավելի կոշտ միջոցառումներ կիրառել: Գրել էի այդ մասին, նույնիսկ մեղմ էի գրել այդ ժամանակ, բայց հիմա տեսնում եք, որ ճիշտ էի ասում»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/03/25/sahakyam/3245744?fbclid=IwAR19bMyINM1NYMNWdrPwtMAexyz9itNDgkfsw2RkmtubCZYEm9C6028N890]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8730 դիտում
23:02 10-08-2018
Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան
Այս բաժնից
826 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
967 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1183 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը