3446 դիտում
15:19 25-03-2020
Տավարաբուծության զարգացման ծրագրով հանրապետություն է ներկրվել 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել է 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկրված կենդանիների մեջ գերակշռում են հոլշտեյն, սիմենթալ և շվից ցեղատեսակները:
Ընդհանուր առմամբ, ծրագրով ֆինանսական կառույցների կողմից տրամադրվել է 406 մլն դրամ սուբսիդավորվող վարկ 315 գլուխ տոհմային ԽԵԿ ձեռք բերելու նպատակով:
«ՀՀ տավարաբուծության 2019-2024 թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, բարելավել տեղական նդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները։
Ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը հատկացվում է 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։Մեկ շահառուի վարկի առավելագույն չափը կազմում է 300 մլն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին: Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը, ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։
Ծրագրի այլմ անրամսներին կարելի էծանոթանալ ՀՀէկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1341 հղումով:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 297428 և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն` 011 52 93 33 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
11052 դիտում
09:37 10-10-2017
Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»
1609 դիտում
12:57 24-10-2014
2007 թ-ից մինչ այսօր տավարաբուծության շրջանակներում Հայաստան է ներկրվել 1881 գլուխ տոհմային երինջ
5183 դիտում
14:34 17-12-2019
Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան է ներկրվել ևս 30 տոհմային երինջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2143 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
628 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի