«Արսենալը» ակումբի բոլոր աշխատակիցներին կվճարի ամբողջ աշխատավարձը
«Արսենալը» մինչև ապրիլի 30-ը ամբողջությամբ կվճարի ակումբի և ստադիոնի աշխատակիցների աշխատավարձերը, թեպետ այդ ընթացքում խաղերը դադարեցված են և չեն անցկացվելու:
«Մենք երախտապարտ ենք մեր բոլոր աշխատակիցներին՝ նրանց ամենօրյա արտակարգ աշխատանքի համար: Մենք բոլոր ջանքերը թափում ենք, որպեսզի մեր երկրպագուներին խաղի օրերին ապահովենք բարձրակարգ տպավորություններով:
Սա շատ բարդ ժամանակներ են բոլորիս համար, բայց հատկապես մեր արտահաստիքային աշխատակիցների համար: Մեր քայլը միտված է բարելավել նրանց ֆինանսական անորոշությունը, երբ մինչև ապրիլի 30-ը ֆուտբոլը դադարեցված է:
Մենք անհամբերությամբ ենք սպասում, որպեսզի «Էմիրեյթսում» նորից ողջունենք ֆուտբոլին», հայտարարել է «Արսենալի» տնօրեն Վիչայ Վինկատեշամը: