211652_close_icon
views-count2338 դիտում article-date 15:59 23-03-2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել է մարզիկներին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել է մարզիկներին: ՀԱՕԿ-ը այն ներկայացնում է այն որոշ կրճատումներով․ << Հարգելի մարզիկներ, այս աննախադեպ ճգնաժամի պահին մենք բոլորս միավորված ենք։ ՄՕԿ –ը ցանկանում է օլիմպիական խաղերի անցկացման հարցում հանդես գալ պատշաճ որոշումով: Ճանապարհը դեպի Տոկիո ձեզանից յուրաքանչյուրի համար տարբեր է։ Շատերն այժմ չեն կարողանում մարզվել ինչպես հարկն է, մի մասն էլ անհամբերությամբ սպասում է օլիմպիական երազանքի իրականացմանը: Անորոշությունը բխում է նրանից, որ ներկա պահին ոչ ոք չի կարող վստահելի հայտարարություն կատարել վիրուսի դեմ պայքարի ժամկետների մասին։ Ավաղ, ՄՕԿ - ը նույնպես չի կարող պատասխանել բոլոր հարցերին և ապավինում ենք ստեղծված նպատակային հանձնաժողովին, որի կազմում է նաև առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Որպես մարզիկներ, դուք գիտեք, որ երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել բոլոր իրավիճակներին։ Իհարկե, տարբեր սցենարներ ենք մտածում: Նկատենք ,որ զգալի լավատեսական տրամադրություններ կան Ճապոնիայում։ Այնտեղ մարդիկ ջերմորեն ողջունում են օլիմպիական կրակի մուտքը ՝ իրենց երկիր: Սա ամրապնդում է վստահությունը, քանի որ ձեռնարկվում են անվտանգության միջոցներ։ Կարելի է այդ երկրում կազմակերպել օլիմպիական խաղեր ՝ հարգելով մասնակիցների առողջության պահպանման սկզբունքը։ Միաժամանակ ականատես ենք վիրուսի կտրուկ աճին և նոր բռնկումներին։ Հետեւաբար, պետք է քայլեր կատարենք նոր սցենարներով։ Վերջնական որոշում ընդունելն այս պահին վաղաժամ է։ Ուզում ենք իրականանա մարզիկների, մարզիչների, բժիշկների, պաշտոնատար անձանց, մեր գործընկերների, հարազատների և մարզասերների օլիմպիական երազանքը։ Խաղերի չեղարկումը խնդրի լուծում չէ և դա մեր օրակարգում չկա: Հետաձգման հարցերին պատասխան կտան հետագա իրադարձությունները: Ամեն ինչ կվճռեն խելամիտ որոշումներն ու համագործակցությունը Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի իշխանությունների, ինչպես նաև միջազգային ֆեդերացիաների, ազգային օլիմպիական կոմիտեների, մի խոսքով ՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ >> ։

Նմանատիպ նյութեր