Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Լոզանում անցկացված բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի (WBSC) շտաբի բացման արարողությանը: Նա տպավորվել է WBSC- ի շենքի ոճով, այն կառուցելիս հոգ է տարվել շրջակա միջավայրի էկոլոգիայի պահպանման համար։ Բախը շնորհավորել է կոնֆեդերացիային և հաջողություններ ցանկացել։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Լոզանի արևելյան արվարձանում են տեղակայված բազմաթիվ այլ միջազգային մարզական ֆեդերացիաներ։
Միջոցառումն անցկացվել է COVID-19 համավարակի համար սահմանված կանոններով։
Կազմակերպիչներն ընդգծել են, որ համավարկից հետո կրկին կանցկացվի համանման միջոցառում՝ ֆեդերացիաների ներկայացուցիչների, լավագույն խաղացողների և մասնագետների համար: