211652_close_icon
views-count1224 դիտում article-date 14:27 23-03-2020

Շրջակա միջավայրին հասցվել է 24.853.262 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 22 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (9 բալենի, 1 բարդի, 104 բոխի, 17 թխկի, 48 լորենի, 55 կաղնի, 39 հաճարենի, 6 հացենի, 8 ուռենի, 1 տանձենի, 1 խնձորենի) հաշվարկվել է 22.491.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0.2 խմ թափուկ վառելափայտ, 1 խմ վառելափայտ)՝ 39.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (7 ընկուզենի, 4 հացենի, 4 բոխի, 1 թթենի, 1 ալոճենի, 4 կեղծ ակացիա, 1 փռշենի) հաշվարկվել է 577.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով (8.54 խմ վառելափայտ, 9.05 խմ թափուկ փայտանյութ, 183 պարկ փայտածուխ)՝ 583.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8.5 խմ վառելափայտ)՝ 305.712 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 776.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 այլանթ) հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արարատ՝ նախկինում «Սոնա Մանուկյան Գրիգորի» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Ներսես Մելքոնյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Բունիաթյան ի բրատյա» ՍՊԸ –ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 11 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (95.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.327.388 ՀՀ դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր