211652_close_icon
views-count45254 դիտում article-date 12:33 23-03-2020

Տիգրան Ավինյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչով է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Տ. Ավինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։ Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»;
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր