1920 դիտում
14:24 25-12-2015
2015 թ հունվարի 1-10-ը 87 ՃՏՊ է գրանցվել, որի հետեւանքով 6 քաղաքացի զոհվել է, 128-ը՝ վիրավորվել. ՃՈ-ի կոչը քաղաքացիներին
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 22-ից անցել է ուժեղացված հերթապահության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ղեկավար գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, քաղաքացիների տոնական տրամադրությունը ճանապարհային միջադեպերով չմռայլելու համար կարվի ամեն ինչ: Ըստ նրա՝ հերթապահություն է իրականացվում բանուկ խաչմերուկների տարածքում, շուկաների ու առեւտրի կենտրոնների մոտ:
Ինչպես նաեւ կոչ արեց խուսափել գինովցած վիճակում մեքենա վարելուց: Քաղաքացիների զգոնությունը էլ ավելի ընդգծելու համար ներկայացվեց նաեւ վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2015 թ հունվարի 1-10 ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 87 ճանապարտրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 6 մարդ զոհվել է, 128-ը՝ վիրավորվել: Վարորդներից 24-ը ղեկին եղել են հարբած վիճակում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
19:18 04-05-2014
ՃՏՊ՝ Թուրքիայում. զոհվել է Ռուսաստանի 1, վիրավորվել 10 քաղաքացի
1029 դիտում
19:48 18-06-2015
Թունիսում ՃՏՊ-ի հետեւանքով 18 մարդ է զոհվել
1500 դիտում
12:30 28-03-2019
Գվատեմալայում 30 մարդ Է զոհվել ՃՏՊ-ի հետեւանքով. երկրում ազգային սուգ Է հայտարարվել