Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետով
Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, հայտնում է Հայաստանում Վրաստանի դեպանությունը:
«Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։
Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։
Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով»,- նշված է հայտարարությունում: