17557 դիտում
09:22 15-09-2018
Հայ վարորդները ի նշան բողոքի կարգելափակեն Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերից սկսած Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը, դրանով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության հայտնի որոշման դեմ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում Վրաստանի տարածքում ավտոմոբիլային ճանապարհներով հացահատիկի տեղափոխման արգելքը: Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան: Հայտնի է, որ վրաց-ռուսական անցակետն էլ վրացական բեռնատարների համար կարգելափակեն օս վարորդները, ովքեր ևս տուժում են այս որոշումից: Թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանի այս շրջափակումը՝ դժվար է կանխատեսել:
Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը՝ փորձելով ինչ-որ լուծումներ գտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]