Մարուան Ֆելայնին հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Չինական «Շանդուն Լունեն» ակումբի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Սիրելի ընկերներ, ես կորոնավիրուսի թեստ եմ անցել և արդյունքը դրական է:
Շնորհակալ եմ երկրպագուներին, բժիշկներին և ակումբին՝ նրանց հոգատարության և ուշադրության համար:
Ես կանցնեմ բուժման կուրսը և հուսով եմ դաշտ վերադառնալ հնարավորինս արագ: Խնդրում եմ, ձեզ լավ նայեք», գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողն իր թվիթերում:
Նշենք, որ Ֆելայնին դարձավ Չինաստանի առաջնության առաջին խաղացողը, որը վարակվել է կորոնավիրուսով: