Մարուան Ֆելայնին տեղափոխվում է «Գալաթասարայ»
Թուրքական «Գալաթասարայի» մարզական տնօրեն Ջենկ Էրգյունը հաստատել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին:
«Անակնկալներ կլինեն: Մենք բանակցություններ ենք վարում Ֆելայնիի հետ: Մենք առաջարկ ենք արել և շատ մոտ ենք տրանսֆերի իրականացմանը», ասել է Էրգյունը:
Թուրքերն արդեն 29-ամյա բելգիացու հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:
Ֆելայնիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2018-ին: Նրան նոր պայմանագիր չեն առաջարկել: