211652_close_icon
views-count4304 դիտում article-date 17:50 15-11-2016

Մարուան Ֆելայնի. Այս անգամ լինելու է Մոուրինյոն ընդդեմ Վենգերի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին անդրադարձել է «Արսենալի» հետ ԱՊԼ-ի հերթական տուրում կայանալիք հանդիպմանը: «Այս անգամ «Արսենալի» հետ հանդիպումը անցնելու է Մոուրինյոն ընդդեմ Վենգերի նշանաբանի ներքո: Դա միշտ էլ հետաքրքիր է: Ինչպես միշտ, դա լավ խաղ կլինի: Մեծ խաղ` հրաշալի մթնոլորտով: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղում պարտադիր չէ իմանալ մարզչի անունը, որպեսզի խաղը մեծ համարվի: Սակայն Մոուրինյոյի հետ, և Վենգերի հետ նրա դիմակայությամբ, «Յունայթեդը» որոշ առավելություն ունի», ասել է Ֆելայնին: Նշենք, որ խաղը կկայանա նոյեմբերի 19-ին:

Նմանատիպ նյութեր