Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին թիմի մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել, տեղեկացնում է The Guardian-ը: Նախնական տվյալներով Բելգիայի հավաքականի խաղացողը ծնկի կապանների վնասվածք է ստացել:
Ամենայն հավանականությամբ Ֆելայինին բաց կթողնի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սանդեռլենդ»-ի հետ կայանալիք խաղը: