Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է
ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ին նշվում է որպես Ջրի համաշխարհային օր՝ դրանով իսկ կարևորելով ջրի դերը մարդկության կյանքում:
Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ․՝ Ռիո դե Ժանեյրոյում:
Ամեն տարի ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է Ջրային պաշարների համաշխարհային օրվա միջոցառումների համակարգող եւ պատասխանատվություն է կրում Համակարգման վարչական հանձնաժողովի ղեկավարությամբ նոր թեմա առաջադրելու համար։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
— Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը,
— Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին,
— Ջրային պաշարների համաշխարհային օրվա տոնակատարության մեջ ընդգրկել կառավարություններին, միջազգային գործակալություններին, հասարակական կազմակերպություններին եւ մասնավոր հատվածին։