2126 դիտում
15:11 22-03-2017
Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է. գնահատենք այն
Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր:
1993թ. փետրվարի 22-ին արդեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր:
Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:
2003թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի №A/RES/58/217 որոշմամբ 2006-2015թթ. հայտարարվել էր «Կենաց ջուր» գործողությունների միջազգային տասնամյակ, իսկ 2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացում-2030» օրակարգում ներառված 17 նպատակները, որոնցից 6-րդն ամբողջությամբ վերաբերում է ջրային ռեսուրսներին:
Ջրի համաշխարհային օրը համակարգվում է ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցի կողմից, և ամեն տարի, ՄԱԿ-ի ստորաբաժանումներից որևէ մեկը նշանակվում է «Ջրի համաշխարհային օրվա» միջոցառման համակարգող և պատասխանատու է առաջարկված նոր թեմայի աջակցության համար:
Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.
• խթանել բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունումը.
• տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին.
• Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը ներգրավել կառավարություններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին ու մասնավոր հատվածին:
Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների կարևոր նշանակության մասին, բնական այն ռեսուրսի մասին, որը մեր ողջ կլյանքն է և մեր գոյության միջոցը: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ջրային ռեսուրսները անսահմանափակ չեն և մեր առողջությունն ու կյանքն ուղղակիորեն կախված են դրա քանակից և որակից:
2017թ. Ջրի համաշխարհային օրվա թեման հոսքաջրերն են, իսկ կարգախոսը` «Ինչու՞ վատնել ջուրը»: Նպատակն է` հոսքաջրերի ծավալների կրճատումը և վերաօգտագործումը:
2009 թ. սկսած ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն ակտիվ մասնակցում է Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին, թողարկում համապատասխան տեղեկագրեր, պաստառներ ու բուկլետներ՝ նվիրված այդ տարվա կարգախոսին, որոնք ապահովում են որոշումներ կայացնողներին, շահագրգիռ կողմերին և հանրությանը ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությամբ, քանի որ մակերևութային ջրային ռեսուրսների քանակական գնահատումը, մոնիտորինգը և կանխատեսումը Հիդրոմետ ծառայության հիմնական գործառույթներից են:
Ողջ պատմության ընթացքում մարդիկ պայքարել են ջրի հետ և ջրի համար: Մաքուր ջուրը մարդկության գլոբալ հիմնախնդիր է. ուստի, նշելով Ջրի օրը, մենք պետք է հիշենք դրա մասին ու պահպանենք մեր ջրային ռեսուրսները...
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
10:49 24-10-2019
Գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ով է և ինչու, այլև գնահատենք, թե ինչ է ասում․ «Առավոտ»
1740 դիտում
11:33 22-03-2019
«Չանտեսելով ոչ մեկին». մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրն է
2846 դիտում
12:24 22-03-2020
Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է
Այս բաժնից
880 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1171 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով